Աջակցելով իր հայրենակիցներին

Աջակցելով իր հայրենակիցներին
«Հայաստանի հանրապետություն» 4 հունվարի, 2016թ.

Մարդու իրավուքների պաշտպանության հարցն այսօր աշխարհի բոլոր երկրներում ունի էական նշանակություն: Առավել ևս, որ բնական աղետների, պատերազմների պատճառով երևան է գալիս փախստականների խնդիրը: Իհարկե, դարեր շարունակ երկրագնդի տարբեր անկյուններում անվտանգության նկատառումով մարդիկ թողել են իրենց տները`տեղափոխվելով ուրիշ վայրեր` խուսափելու համար ռազմական կոնֆլիկտներից և քաղաքական հետապնդումներից ու բռնարարքներից: Միլիոնավոր փախստականներ հայտնվեցին ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երրորդ հազարամյակում էլ փախստականների խնդիրը որպես ահասարսուռ կանչ շարունակում է մնալ միջազգային հասարակության ուշադրության կենտրոնում:
Ցավոք, հայ ժողովրդի մի ստվար հատված ևս փախստականի ճակատագիր ունեցավ ոչ միայն 1915թ. Մեծ Եղեռնից հետո, այլև Արբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմի ժամանակ: Այդ ծանր տարիներին իրար հաջորդեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայ բնակչության ջարդերը, բռնի կերպով տեղահանվեց հայ ազգաբնակչությունը, որի հետևանքով ունեցանք 592.000 փախստականներ: Պետության աջակցությունից պակաս կարևոր չէին այդ ժամանակահատվածում Հայաստանում ստեղծված մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք առաջին օգնությունը մատուցեցին իրենց օջախներից, գույքից և ունեցվածքից զրկված մեր հայրենակիցներին:

Կարդալ...


Այդպես է ստեղծել և գարդմանահայերի «Փրկված մասունքներ» բարեգործական կազմակերպությունը, որի ղեկավարն է Մանուշակ Խոջայանը: Այն սկզբնապես հիմնադրել է նրա հայրը` Պավել Խոջայանը` Շամքորի Բարում գյուղից, որը ևս հայաթափվեց 1988թ. գաղթի օրերին: Նա մի խումբ մարդկանց շնորհիվ աջակցելով իր հայրենակիցներին, զբաղվեց նրանց պաշտպանության կազմակերպմամբ, հետագայում Շամքորի շրջանի բնակիչների տարահանումով, որոնք վերաբնակեցվեցին Ճամբարակի/Կարմիր/ շրջանի յոթ գյուղերում:
«Փրկված մասունքներ» կազմակերպությունն ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր «Փախստականների և բռնատեղահանված այլ անձանց» հարցերով զբաղվող խորհրդի կազմում, որի շրջանակներում աշխատանք է տարվել փախստականների սոցիալական, տնտեսական, իրավական բազմաթիվ խնդիրները բարձրացնելու և լուծելու ուղղությամբ: Այս տարիների ընթացքում Մանուշակ Խոջայանը անձնվիրաբար սատարում է հազարավոր խիստ կարիքավոր ընտանիքների ինչպես Երևանում, այնպես էլ Ճամբարակի, Վարդենիսի, Կոտայքի, Տավուշի սահմանամերձ շրջաններում փախստականներով բնակեցված գյուղերում` տրամադրելով նրանց հումանիտար օգնություն /հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ/: Կազմակերպությունը պարբերաբար անց է կացնում նաև կար ու ձևի, համակարգչային, անգլերենի ուսուցման անվճար դասընթացների կուրսեր ինչպես բազմազավակ ընտանիքների, այնպես էլ փախստականների, պատերազմի մասնակիցների համար, որպեսզի հետագայում հոգան իրենց նյութական և կենցաղային կարիքները:
Իր ազգանպաստ գործունեության համար Մանուշակ Խոջայանը պարգևատրվել է մի շարք մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:

Ժաննա Հակոբյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

Փակել