
Վիպակում մեկ վաշտի ռազմական գործողոթյունների միջոցով գեղարվեստական ու հրապարակախոսական շաղախով պատկերված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմի սպանդի մեջ հայտնված մեր զինվորների սխրանքները, մարտական պատրաստվածությունը, անկոտրում ոգին, պատերազմի դժոխքից ազատվելու և ապրելու նրանց տենչը: Արձակագիրը փաստա-վավերագրական նյութերի հիման վրա ճշմարտացիորեն ներկայացրել է Արցախի տարածքների մեծ մասը դավադրաբար թշնամուն հանձնած այն ուժերին, որոնք ստվերի տակ թողեցին հայ ժողովրդի անցյալի ու ներկայի հերսական ու ռազմական պատմությունը: