Ո՞ւր է սիրո հրեշտակս

siro_hreshtaks

Վեպի հիմքում ընկած է հայ արվեստագետի մեծ սիրո պատմությունը: Կորցնելով սիրած կնոջը, նա անցնում է մի շարք փորձությունների միջով` կամքի ուժի, մաքառման, բարության, հավատի շնորհիվ: Եվ վերահաս վտանգներից փրկում է նրան կյանքից վաղաժամ հեռացած կինը` նրա սիրո հրեշտակը:
Գիրքն ամբողջությամբ այսօրվա Հայաստանում ապրող արվեստագետի խոհերն են, մտատանջությունները, երազանքները: Նա ի վերջո հայրենասիրական բնույթի փաստա-վավերագրական ֆիլմ նկարահանելով, իրեն հոգեպես բավարարված է զգում` դրանով իր համեստ ավանդը թողնելով նոր սերնդին:

Կարդալ գիրքը…

Ճակատագրով դատապարտվածները

chakatagrov_datapartvacnery

Վեպի հիմքում ընկած է Եղեռնի ականատես հայ պատանու` տառապանքներով ու զրկանքներով լի ծանր կյանքը, որն անցնելով սահմռկեցուցիչ արհավիրքների միջով` որոշում է կյանքի գնով վրեժխնդիր լինել իր ազգի թշնամիներից: Զգացմունքային ուժով ու ցավով են պատկերված նաև գեհենային սարսափներ տարած գաղթականների տառապանքներն ու թուրքերի գործած ոճիրները:
Մի կերպ փրկվելով կոտորածից, գլխավոր հերոսը սասունցիների արյան կանչով իրեն պարտավորված է զգում անպայման վրեժխնդիր լինել թշնամուց: Ճակատագրի բերումով նա ընկերոջ հետ հանդիպում է «Նեմեսիս»-ի խմբի անդամներից Արշավիր Շիրակյանին, մասնակցում նրա հետ հայ մատնիչին վերացնելու գործողությանը, այնուհետև տեղափոխվում Լեռնահայաստան, կռվում Գարեգին Նժդեհի զորագնդում, որտեղ էլ և նահատակվում է:

Կարդալ գիրքը…

Հայի գենը

hayi-geny

Գիրքը Թուրքիայում ապրող իսլամացած հայերի սերունդների մասին է: Գրողը ընդգծել է Եղեռն տեսած մեր նախնիների միջոցով փոխանցված արյան, հայի գենի պահպանման կարևորությունը: Սյուժետային զարգացումը պատկերված է մի ընտանիքի պատմության միջոցով: Վեպում Հրանտ Դինքի օրինակով ցույց է տրված, թե ինչքան ծանր է հայ լինելը և բարձրաձայնելը Թուրքիայում ժողովրդավարության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտության մասին: Գրքի գլխավոր հերոսը` Գրիգոր Ակչամը, Դինքի գաղափարների կրողն է, որը կապված է երկրի առաջադիմական, առողջ ուժերի հետ, որոնք խոսքի ազատության համար հայտնվում են բանտերում:
Վեպը գրված է իրական փաստերի ու դեպքերի հիման վրա: Գեղարվեստական հետաքրքիր հնարքների ու հանգուցալուծումների օգտագործման շնորհիվ քննադատության սյունին է գամված այսօրվա Թուրքիան, շարունակական բնույթ կրող Մեծ Եղեռնի ժխտումը, նրա բռնապետական ու ցեղասպան քաղաքականությունը ինչպես քրդերի, այնպես էլ հայերի նկատմամբ:

Կարդալ գիրքը…

Գրողի դիմանկարը

Գրողի դիմանկարը

Սույն մենագրությունը նվիրված է բանաստեղծ, արձակագիր ու հրապարակագիր Ժաննա Հակոբյանի կենսագրական ու հասարակական, գրական-ստեղծագործական գործունեությանը: Նրա շուրջ 25 գործեր անվերապահորեն կրում են հեղինակի անանձնական կյանքի, խառնվածքի դրամատիկ դրոշմը: Այս առումով գրողի ստեղծագործությունները գրավում են հանրության և մանավանդ երիտասարդության լայն շրջանակների ուշադրությունը` անկեղծ ակնածանքի ու համբավի արժանացնելով գրողին:

Կարդալ գիրքը…

Չսպիացող հոգիների ցավը

Չսպիացող հոգիների ցավը

Վեպը Արցախյան պատերազմում հաղթանակած անկախ Հայաստանի ծանր տարիների մասին է: Գրքում գործող հերոսների մի մասը զինվորական հարուստ կենսագրություն ունեցող ազատամարտիկներ են, ովքեր կռվել են հերոս հրամանատարների` Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ: Ընթերցողը ցավով ականատեսն է դառնում պատերազմի հետևանքով խեղված ճակատագրերի: Հայրենանվեր այդ մարտիկները պատերազմից հետո չեն հանդուրժում տնտեսական-սոցիալական այն ծանր պայմանները, որոնց մեջ հայտնվել էր հայ ժողովուրդը` բռնելով նաև գաղթի ճանապարհը:

Կարդալ գիրքը

Գողգոթայի երդվյալ վրիժառուն

Գողգոթայի երդվյալ վրիժառուն

Վեպի հիմքում ընկած է Եղեռնի ականատեսը դարձած հայ պատանու` տառապանքներով ու զրկանքներով լի ծանր կյանքը, որն անցնելով սահմռկեցուցիչ արհավիրքների միջով` որոշում է կյանքի գնով վրեժխնդիր լինել իր ազգի թշնամիներից: Հեղինակը գիրքը ստեղծել է ականատեսների վկայությունների հիման վրա:

Կարդալ գիրքը…

Մոխրացող վարդի բույրը

Մոխրացող վարդի բույրը

Բովանդակային առումով վեպը դեռատի մի կնոջ` Մոնիկայի երազանքներով, վերելքներով ու սահանքներով լի կյանքի ողբերգական պատմությունն է` շաղախված կենսական ու գեղարվեստական փաստերի, սիրո, երջանկության աստեղային բռնկումների, մտատանջանքների ու անկումների փիլիսոփայական, հոգեբանական մերանով:

Կարդալ գիրքը…

Արյան վրեժ

Արյան վրեժ

Վեպում խորհրդային համակարգում ձևավորված իրականության համատեքստում ներկայացված են անցյալ դարի 60-ական թվականների այն ծանր դեպքերը, երբ Ադրբեջանը հայահալած ու բիրտ քաղաքականություն էր վարում Լեռնային Ղարաբաղում: Ազատության ու անկախության համար պայքարի պատրաստ արցախցիները ենթարկվում էին բռնությունների ու հալածանքների: Երկուստեք պայքարը ուղեկցվում էր հայտնի արյունալի դեպքերով: Գրքի հիմնական հերոսներն այդ ամենի մասնակիցներն են ու զոհերը:

Կարդալ գիրքը…

Դատապարտված մենություն

Դատապարտված մենություն

Վեպի գլխավոր հերոսը իրավապաշտպան կին է, որն աշխատանքի բերումով հետևողական պայքար է մղում հանուն իրադարձությունների պղտոր հորձանուտում խաթարված մարդկային ճակատագրերի փրկության: Նրա անձնական կյանքը եւս հախուռն է և խռովահույզ: Բայց և այնպես սիրո ու հիասթափության տվայտանքների մեջ նա չի կորցնում հավատն արդարության, սիրո ու գեղեցիկի հանդեպ:

Կարդալ գիրքը…

Երջանկության դեղատոմսը

Երջանկության դեղատոմսը

Վեպում գեղարվեստորեն ներկայացված են Հայաստանի ներկա վիճակի անդրադարձը, մեր կյանքում տեղ գտած բազմաթիվ խնդիրներն ու նեգատիվ երևույթները: Եվ այդ քաոսային ողջ լաբիրինթոսում միակ լույսը ջերմ ու անկեղծ սերն է, որն ընդունակ է ոգևորել, հավատ ներշնչել մարդուն, թևեր տալ նրան` վեր կանգնելու դառն իրականությունից:

Կարդալ գիրքը…