Կյանքը թունելի միջով

kyanqy_tuneli_mijov

Վիպակում արտացոլված են ընտանեկան տխուր հարաբերություններ, որտեղ գեղարվեստական ցնցող պատկերներով է տրված տարբեր սերունդների պայքարը, անտարբերությունն ու դաժանությունը սեփական ծնողի հանդեպ: Երկի հիմքում ընկած է գթասիրտ կնոջ՝ Զարուհու ճակատագիրը: Լքված լինելով ամուսնուց՝ նա ոչ միայն միայնակ փորձում է հաղթահարել բոլոր խոչընդոտները հանուն զավակների, այլև սիրով է օգնության ձեռք մեկնում ուրիշներին: Միաժամանակ ընթերցողը փաստերի միջոցով գալիս է այն հստակ եզրահանգման, որ առանց սիրո ընտանիքը հեշտությամբ փլուզվում է:

Արծիվները դավադիր թակարդում

Արծիվները դավադիր թակարդում

Վիպակում մեկ վաշտի ռազմական գործողոթյունների միջոցով գեղարվեստական ու  հրապարակախոսական շաղախով պատկերված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմի սպանդի մեջ հայտնված մեր զինվորների սխրանքները, մարտական պատրաստվածությունը, անկոտրում ոգին, պատերազմի դժոխքից ազատվելու և ապրելու նրանց տենչը: Արձակագիրը փաստա-վավերագրական նյութերի հիման վրա ճշմարտացիորեն  ներկայացրել է Արցախի տարածքների մեծ մասը դավադրաբար թշնամուն հանձնած այն ուժերին, որոնք ստվերի տակ թողեցին հայ ժողովրդի անցյալի ու ներկայի հերսական ու ռազմական պատմությունը:

Ապրիլյան հերոսամարտ

Ապրիլյան պատերազմ

Գրքում Ժ.Հակոբյանը գեղարվեստական վարպետությամբ պատկերել է ապրիլյան քառօրյա պատերազմում երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց մարտական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունը, ինչպես նաև հոգեկան ապրումներն ու տագնապները: Գրողը քայլ առ քայլ ցույց է տվել, որ մարտական ակտիվ գործողությունների մասնակցած մերօրյա հերոսներն իրենց հայրենապաշտությամբ ու քաջությամբ արժանի հետևորդներն են Արցախյան գոյապայքարով անցած իրենց հայրերի, որոնց մի մասը որպես կամավորականներ նույնպես կանգնեցին իրենց որդիների կողքին:

Կարդալ գիրքը…

Օտար երազներ

Օտար երազներ

Վիպակում դրամատիկական հուզիչ դրվագների միջոցով ներկայացված են դեռատի կնոջ տառապանքներն ու ընդվզումներն անհոգի ու անսեր միջավայրում: Դառնալով բռնության զոհ` հերոսուհին օտարվում է իր երազանքներից, և ի վերջո նրան հաջողվում է ինքնահաստատվել:
Վիպակում բոլոր դեպքերը բացառապես հիմնված են իրական փաստերի հիման վրա:

Կարդալ գիրքը…

Սեր և պատիժ

Սեր և պատիժ

«Սեր և պատիժ» վիպակը տխուր պատմություն է սիրո պրպտումների մեջ ձախողակ կնոջ մասին, որն իր երջանկության որոնումների ճանապարհին բախվում է դաժան իրականության հետ և սիրո տվայտանքների հորձանուտում հանցագործություն կատարելով՝ ինքն է դառնում զոհը:

Կարդալ…