Իմ գրքերը

Իմ գրքերը

chakatagrov_datapartvacnery

Վեպի հիմքում ընկած է Եղեռնի ականատես հայ պատանու` տառապանքներով ու զրկանքներով լի ծանր կյանքը, որն անցնելով սահմռկեցուցիչ արհավիրքների միջով` որոշում է կյանքի գնով վրեժխնդիր լինել իր ազգի թշնամիներից: Զգացմունքային ուժով ու ցավով են պատկերված նաև գեհենային սարսափներ տարած գաղթականների տառապանքներն ու թուրքերի գործած ոճիրները:
Մի կերպ փրկվելով կոտորածից, գլխավոր հերոսը սասունցիների արյան կանչով իրեն պարտավորված է զգում անպայման վրեժխնդիր լինել թշնամուց: Ճակատագրի բերումով նա ընկերոջ հետ հանդիպում է «Նեմեսիս»-ի խմբի անդամներից Արշավիր Շիրակյանին, մասնակցում նրա հետ հայ մատնիչին վերացնելու գործողությանը, այնուհետև տեղափոխվում Լեռնահայաստան, կռվում Գարեգին Նժդեհի զորագնդում, որտեղ էլ և նահատակվում է:

Կարդալ գիրքը…

hayi-geny

Գիրքը Թուրքիայում ապրող իսլամացած հայերի սերունդների մասին է: Գրողը ընդգծել է Եղեռն տեսած մեր նախնիների միջոցով փոխանցված արյան, հայի գենի պահպանման կարևորությունը: Սյուժետային զարգացումը պատկերված է մի ընտանիքի պատմության միջոցով: Վեպում Հրանտ Դինքի օրինակով ցույց է տրված, թե ինչքան ծանր է հայ լինելը և բարձրաձայնելը Թուրքիայում ժողովրդավարության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտության մասին: Գրքի գլխավոր հերոսը` Գրիգոր Ակչամը, Դինքի գաղափարների կրողն է, որը կապված է երկրի առաջադիմական, առողջ ուժերի հետ, որոնք խոսքի ազատության համար հայտնվում են բանտերում:
Վեպը գրված է իրական փաստերի ու դեպքերի հիման վրա: Գեղարվեստական հետաքրքիր հնարքների ու հանգուցալուծումների օգտագործման շնորհիվ քննադատության սյունին է գամված այսօրվա Թուրքիան, շարունակական բնույթ կրող Մեծ Եղեռնի ժխտումը, նրա բռնապետական ու ցեղասպան քաղաքականությունը ինչպես քրդերի, այնպես էլ հայերի նկատմամբ:

Կարդալ գիրքը…

Ապրիլյան պատերազմ

Գրքում Ժ.Հակոբյանը գեղարվեստական վարպետությամբ պատկերել է ապրիլյան քառօրյա պատերազմում երիտասարդ հայ զինվորների ցուցաբերած սխրանքները, նրանց մարտական ոգին, ֆիզիկական պատրաստվածությունը, ինչպես նաև հոգեկան ապրումներն ու տագնապները: Գրողը քայլ առ քայլ ցույց է տվել, որ մարտական ակտիվ գործողությունների մասնակցած մերօրյա հերոսներն իրենց հայրենապաշտությամբ ու քաջությամբ արժանի հետևորդներն են Արցախյան գոյապայքարով անցած իրենց հայրերի, որոնց մի մասը որպես կամավորականներ նույնպես կանգնեցին իրենց որդիների կողքին:

Կարդալ գիրքը…

Չսպիացող հոգիների ցավը

Վեպը Արցախյան պատերազմում հաղթանակած անկախ Հայաստանի ծանր տարիների մասին է: Գրքում գործող հերոսների մի մասը զինվորական հարուստ կենսագրություն ունեցող ազատամարտիկներ են, ովքեր կռվել են հերոս հրամանատարների` Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ: Ընթերցողը ցավով ականատեսն է դառնում պատերազմի հետևանքով խեղված ճակատագրերի: Հայրենանվեր այդ մարտիկները պատերազմից հետո չեն հանդուրժում տնտեսական-սոցիալական այն ծանր պայմանները, որոնց մեջ հայտնվել էր հայ ժողովուրդը` բռնելով նաև գաղթի ճանապարհը:

Կարդալ գիրքը

siro_hreshtaks

Վեպի հիմքում ընկած է հայ արվեստագետի մեծ սիրո պատմությունը: Կորցնելով սիրած կնոջը, նա անցնում է մի շարք փորձությունների միջով` կամքի ուժի, մաքառման, բարության, հավատի շնորհիվ: Եվ վերահաս վտանգներից փրկում է նրան կյանքից վաղաժամ հեռացած կինը` նրա սիրո հրեշտակը:
Գիրքն ամբողջությամբ այսօրվա Հայաստանում ապրող արվեստագետի խոհերն են, մտատանջությունները, երազանքները: Նա ի վերջո հայրենասիրական բնույթի փաստա-վավերագրական ֆիլմ նկարահանելով, իրեն հոգեպես բավարարված է զգում` դրանով իր համեստ ավանդը թողնելով նոր սերնդին:

Կարդալ գիրքը…

Հուշեր և աֆորիզմներ

Գրքում առաջին անգամ ներկայացված են Ժաննա Հակոբյանի անկեղծ մտորումներն ու հոգեթով զգացմունքները ինչպես իր հարազատների, այնպես էլ նրա պատկերացումները գրական արժեքների, առհասարակ մարդկային խղճի ու հարաբերությունների մասին: Ներկայացված են նաև նրա հուշերը նշանավոր գրողների, գիտնականների, արվեստագետների մասին: Առանձին ենթավերնագրով գրքում տեղ են գտել հեղինակի թևավոր մտքերը:

Կարդալ գիրքը…

Գողգոթայի երդվյալ վրիժառուն

Վեպի հիմքում ընկած է Եղեռնի ականատեսը դարձած հայ պատանու` տառապանքներով ու զրկանքներով լի ծանր կյանքը, որն անցնելով սահմռկեցուցիչ արհավիրքների միջով` որոշում է կյանքի գնով վրեժխնդիր լինել իր ազգի թշնամիներից: Հեղինակը գիրքը ստեղծել է ականատեսների վկայությունների հիման վրա:

Կարդալ գիրքը…

Օտար երազներ

Վիպակում դրամատիկական հուզիչ դրվագների միջոցով ներկայացված են դեռատի կնոջ տառապանքներն ու ընդվզումներն անհոգի ու անսեր միջավայրում: Դառնալով բռնության զոհ` հերոսուհին օտարվում է իր երազանքներից, և ի վերջո նրան հաջողվում է ինքնահաստատվել:
Վիպակում բոլոր դեպքերը բացառապես հիմնված են իրական փաստերի հիման վրա:

Կարդալ գիրքը…

Մոխրացող վարդի բույրը

Բովանդակային առումով վեպը դեռատի մի կնոջ` Մոնիկայի երազանքներով, վերելքներով ու սահանքներով լի կյանքի ողբերգական պատմությունն է` շաղախված կենսական ու գեղարվեստական փաստերի, սիրո, երջանկության աստեղային բռնկումների, մտատանջանքների ու անկումների փիլիսոփայական, հոգեբանական մերանով:

Կարդալ գիրքը…

Դատապարտված մենություն

Վեպի գլխավոր հերոսը իրավապաշտպան կին է, որն աշխատանքի բերումով հետևողական պայքար է մղում հանուն իրադարձությունների պղտոր հորձանուտում խաթարված մարդկային ճակատագրերի փրկության: Նրա անձնական կյանքը եւս հախուռն է և խռովահույզ: Բայց և այնպես սիրո ու հիասթափության տվայտանքների մեջ նա չի կորցնում հավատն արդարության, սիրո ու գեղեցիկի հանդեպ:

Կարդալ գիրքը…

Արյան վրեժ

Վեպում խորհրդային համակարգում ձևավորված իրականության համատեքստում ներկայացված են անցյալ դարի 60-ական թվականների այն ծանր դեպքերը, երբ Ադրբեջանը հայահալած ու բիրտ քաղաքականություն էր վարում Լեռնային Ղարաբաղում: Ազատության ու անկախության համար պայքարի պատրաստ արցախցիները ենթարկվում էին բռնությունների ու հալածանքների: Երկուստեք պայքարը ուղեկցվում էր հայտնի արյունալի դեպքերով: Գրքի հիմնական հերոսներն այդ ամենի մասնակիցներն են ու զոհերը:

Կարդալ գիրքը…

Երջանկության դեղատոմսը

Վեպում գեղարվեստորեն ներկայացված են Հայաստանի ներկա վիճակի անդրադարձը, մեր կյանքում տեղ գտած բազմաթիվ խնդիրներն ու նեգատիվ երևույթները: Եվ այդ քաոսային ողջ լաբիրինթոսում միակ լույսը ջերմ ու անկեղծ սերն է, որն ընդունակ է ոգևորել, հավատ ներշնչել մարդուն, թևեր տալ նրան` վեր կանգնելու դառն իրականությունից:

Կարդալ գիրքը…

Кровная месть

В романе в контексте сформированной в советской системе действительности представлены те тяжелые события 60-х годов прошлого столетия, когда Азербайджан вел жестокую политику преследования армян в Нагорном Карабахе. Арцахцы, готовые во имя своей свободы и независимости на борьбу, подвергались насилию и гонениям. А армянский мир пытался спасти Арцах, присоединив его к родине — Армении. Главные герои романа являются участниками и жертвами всех этих событий.
/Перевод с армянского — Ануш Амзоян/

Կարդալ գիրքը…

Արյան հիշողություն

Վեպում շոշափվում է արցախյան թեման: Նախկին ազատամարտիկների արարքների միջոցով ընթերցողը տեսնում է պատերազմի դաժան դեմքը: Այս գործում ընդգծված է հայ մարդու ազգասիրությունն ու դարավոր թշնամու հանդեպ ունեցած վրեժխնդրությունը: Գրողը միաժամանակ ընդգծել է եղեռն տեսած մեր նախնիների միջոցով մեզ փոխանցված արյան անջնջելի հիշողության կարևորությունը:

Կարդալ գիրքը…

Կարոտացավ

Գիրքը հրաշալի ու փոխադարձ սիրո պատմության մասին է: Վեպի հերոսներն էլ միմյանց շատ ուշ են հանդիպում, սակայն ճակատագիրը հնարավորություն է տալիս նրանց վայելելու իրենց սերը: Կյանքից վերցված այս իրական պատմությունը նաև ուսանելի դաս է բոլոր այն սիրահարների համար, ովքեր ուզում են անպայման գտնել երջանկության բանալին:

Կարդալ գիրքը…

Թաթուլ Հուրյան

Այս մենագրության մեջ առաջին անգամ փորձ է արվում ստեղծել Հայրենական մեծ պատերազմում զոհված տաղանդավոր բանաստեղծ Թաթուլ Հուրյանի կյանքի ու ստեղծագործության ամբողջական պատմությունը:

Կարդալ գիրքը…

Փլուզված սիրո հովիտներ

Վեպն անձնական սիրո կախարդական զորության մասին է: Գրքի գլխավոր հերոսուհին իր կյանքը չի պատկերացնում առանց անկեղծ սիրո, իսկ սերը՝ առանց ինքնամոռաց նվիրվածության: Հավատարիմ իր սրտի թելադրանքին, հերոսուհին սիրած երիտասարդի կողքին է մնում մինչև նրա մահը:

Կարդալ գիրքը…

Аромат тлеющей розы

«Аромат тлеющей розы» – повесть о молодой женщине, о ее грезах, взлетах и падениях. В полной драматизма и основанной на реальных событиях истории жизни главной героини – Моники есть место и для звездных вспышек счастья, и для горьких мук.
События происходят во Франции.

Կարդալ գիրքը…

Սեր և պատիժ

«Սեր և պատիժ» վիպակը տխուր պատմություն է սիրո պրպտումների մեջ ձախողակ կնոջ մասին, որն իր երջանկության որոնումների ճանապարհին բախվում է դաժան իրականության հետ և սիրո տվայտանքների հորձանուտում հանցագործություն կատարելով՝ ինքն է դառնում զոհը:

Կարդալ…