Ժաննա Հակոբյան

Կենսագրություն

Ծնվել եմ 1954թ. օգոստոսի 23-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել եմ քաղաքի թիվ 2 դպրոցում:
1976թ. ավարտել եմ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1976-1979 թթ. աշխատել եմ Ստեփանակերտի շրջանի Ասկերանի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1979-1982թթ-ին` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում որպես գրադարանավարուհի:
1982-1985թթ. սովորել եմ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
1986թ. մայիսի 16-ին ստացել եմ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1986-1988 թթ. աշխատել եմ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում որպես դասախոս և գիտքարտուղար:
1988-1991թթ-ին` աշխատել եմ Երևանի Երիտասարդության մասնագիտական կողմնորոշման կենտրոնում նախ` խմբագիր, այնուհետև` բաժնի վարիչ, ուր զբաղվել եմ նաև հոգեբանությամբ:
1997-ին աշխատել եմ Բարձրագույն կրթության պրոբլեմների գիտահետազոտական կենտրոնի հրատարակչության բաժնում որպես խմբագիր:
1991-2001թթ. դասախոսել եմ Երևանի տարբեր բուհերում:
2005-2008թթ. եղել եմ «Պետություն և գործարարություն» թերթի հիմնադիր-խմբագիրը:
2008-2010թթ. աշխատել եմ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի լրագրության ամբիոնում որպես դասախոս:
2008-ից Հայաստանի Գրողների միության անդամ եմ:
2014թ. ընտրվել եմ բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ/ակադեմիկոս/:
29 գրքերի հեղինակ եմ: