
Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ
Դարիս սեղանին
Անփույթ տարածված խաղաթղթերում
Ես իմ քարտն ունեմ…
Ու խաղից երբեք դուրս չեմ մնացել,
Զի ճշմարիտ եմ միշտ էլ խաղացել…
Թեև գրաստ եմ եղել ես ցավի,
Ու պանթեոն է սիրտս այս պահին,
Բայց գելարանից ես վաղաժամկետ
Փյունիկի նման մի օր կհառնեմ,
Եվ եկեղեցու զանգակների պես
Երկա՜ր կզնգան ծիծաղները իմ…